12 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնի որոշ հասցեներում

09.09.2019, 11:21
Վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
12 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնի որոշ հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 10.00-22:00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Նորագյուղ թաղամասի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–