12։00–ի դրությամբ բերման է ենթարկվել 66 քաղաքացի. ոստիկանություն

18.04.2018, 13:11
Այսօր ժամը 12։00-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 66 քաղաքացի։
12։00–ի դրությամբ բերման է ենթարկվել 66 քաղաքացի. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ժամը 12։00-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 66 քաղաքացի, հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն` հղում անելով  ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությանը։

Загружается новость ... "Лево"

Ոստիկանությունից նշել են, որ հավելյալ ինֆորմացիա կտրամադրեն մոտ մեկ ժամից։

«Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Փաշինյանն ապրիլի 13–ից Ֆրանսիայի հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Հանրահավաքներն ապրիլի 16–ից վերածվել են քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով վնասվածք է ստացել 46 մարդ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն ու 6 ոստիկան։ Երեքշաբթի Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մեկնարկի մասին և իր համախոհների հետ արգելափակեց պետական գերատեսչությունների շենքերի մեծ մասը։

Ապրիլի 17–ին ՀՀ ԱԺ–ն 77 «կողմ» և 17 «դեմ» ձայներով Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում։–0–