Քաղաքացիները դժգոհում են․ Երևանի տրանսպորտի QR կոդերի վավերականության ժամկետն անսպասելի կրճատվել է, դրա մասին նախապես չի զգուշացվել (ՖՈՏՈ)
07.01.2025,
11:19
Քաղաքացիները դժգոհում են, որ Երևանի տրանսպորտի QR կոդերի վավերականության ժամկետն անսպասելի կրճատվել է՝ դառնալով 4 օր․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Քաղաքացիներից դժգոհություններ ենք ստանում, որ առանց նախազգուշացման Երևանի հասարակական տրանսպորտի QR կոդերի վավերականության ժամկետը անսպասելիորեն կրճատվել է։
Նախկինում TelCell-ի տերմինալներից գնված 100 դրամանոց QR կոդը կարելի էր օգտագործել 30 օրվա ընթացքում, ապա այդ ժամկետը դարձավ 7 օր, ինչի մասին քաղաքացիներին նախապես տեղեկացրել էին։
Բայց երեկվանից այդ ժամկետը հասցվել է 4 օրվա, և նախնական որևէ ծանուցում կամ իրազեկում չի եղել։


