ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 107 նոր դեպք, ընդհանուր` 45969։
Նշենք, որ սեպտեմբերի 13–ին գրանցվել էր 187 նոր դեպք։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 41693: Փաստացի բուժվում է 3075 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 240943 (+2631): Մահացել է, ցավոք, 919 մարդ (+3):–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում