1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանցի և հանգստի գոտիներ․ «Կասկադ»–ը մասշտաբային վերակառուցման կենթարկվի

24.02.2025, 14:10
Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կարվի
1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանցի և հանգստի գոտիներ․ «Կասկադ»–ը մասշտաբային վերակառուցման կենթարկվի

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կարվի. կայացել է իրավունքի շնորհման բաց մրցույթը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Հաղթողը 4 ընկերություններից բաղկացած կոնսորցիում է, որի անունից հանդես է գալու «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։

Ծրագիրը նախատեսում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ:

Աշխատանքներն իրականացվելու են ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած էսքիզի և դրանից բխող նախագծի հիման վրա:

  •       Կստեղծվեն շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ,
  •        ժամանակակից արվեստի նոր թանգարան,
  •       արվեստանոցներ,
  •      ժամանցի և հանգստի գոտիներ:

Կառուցված բոլոր շինությունները, որոնք հագեցած են լինելու տեխնիկական անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով, ծրագրի ավարտին փոխանցվելու են համայնքին՝ որպես համայնքային սեփականություն:

Նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել հինգ տարում: