10 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը
17.06.2025,
10:16
Այսօր 10-ժամյա վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր վթարային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 17-ին 10:00-20:00-ն կդադարեցվի Սվաճյան, Օհանով փողոցների, Զ.Անդրանիկ Թաղ. 1-60 շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։