10 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի գազամատակարարումը

16.06.2025, 21:07
Երևանի վարչական շրջաններից մեկի գազամատակարարումը 10 ժամով կդադարեցվի
10 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի վարչական շրջաններից մեկի գազամատակարարումը 10 ժամով կդադարեցվի։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 18-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:30-ը կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 55/5, 55/6, 55/8, 55/11, 55/26, 55/33, 55/34, 55/3, 55/17, 55/20 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։