10-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
09:39
31 Հունվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր 10-ժամյա ջրանջատում է նախատեսված Երեւանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունվարի 31-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: