ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 4-ին ժամը 09.00-19.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Սարի թաղի 3-ից-25 փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–