ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետը լուսանկար է հրապարակել 10-ամյա Անգելիկա Դերզյանի հետ:
«Մի տասն օր առաջ հեռախոսիս զանգ եկավ, վերցրեցի, ասում է՝ բարեւ ձեզ, վարչապե՞տն է խոսում: Ասացի այո: Ասում է՝ ես 10-ամյա Անգելիկան եմ, ուզում եմ ձեզ հետ հանդիպել»,– գրել է Փաշինյանը Facebook–ի իր էջում։
Փաշինյանի խոսքով, ինքը խոստացել է հետ զանգել և հրավիրել, ինչն էլ արել է։
«Այսօր մեր հանդիպումը կայացավ: Անգելիկան ինձ համար իր նկարած երկու նկար էր բերել, խաչ ու աղոթագիրք: Իսկ ինձնից միայն մի խնդրանք ուներ. որ մեր զինվորները սոված չմնան, առողջ լինեն և առողջ տուն վերադառնան: Ես ասացի, որ ամեն ինչ կանեմ, որ հենց այդպես էլ լինի»,– ասել է Փաշինյանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում