10–ամյա Վարդգես Գևորգյանը ծննդյան օրը նշել է Արարատի գագաթին՝ դառնալով Մասիսի գագաթը նվաճած ամենաերիտասարդ հայ արշավականը (ՖՈՏՈ)

30.07.2024, 10:37
Նա տոնել է իր 10–ամյակը նախօրեին Արարատի գագաթին․ ՖՈՏՈ
10–ամյա Վարդգես Գևորգյանը ծննդյան օրը նշել է Արարատի գագաթին՝ դառնալով Մասիսի գագաթը նվաճած ամենաերիտասարդ հայ արշավականը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 30հ հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ 10–ամյա Վարդգես Գևորգյանը դարձել է Մասիսի գագաթը նվաճած ամենաերիտասարդ հայ արշավականը։

Նա տոնել է իր 10–ամյակը նախօրեին Արարատի գագաթին, հայտնում է Armenian Geographic–ը։

«Հուլիսի 29-ին Վարդգես Գևորգյանը ArmGeo-ի հետ բարձրացել է Արարատի գագաթ, և այնտեղ նշել իր 10-ամյակը, այդպիսով դառնալով ամենաերիտասարդ հայ արշավականը, որը հասել է Մասիսի գագաթ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Вардгес Геворкян