393.25
6.47
395.27
+8
Եղանակը Երևանում
Հայ

10 բնակավայրերում կկառուցվեն մոդուլային կրթահամալիրներ և դպրոցներ, նախատեսված է 50մլն դրամի գումար

22:37
21 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում կատարվել են փոփոխություններ և լրացումներ:

Ըստ այդմ` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական ուսումնական հաստատությունների մոդուլային շենքերի կառուցման ծրագրով ՀՀ բոլոր մարզերում` 10 բնակավայրերում, դպրոցների և կրթահամալիրների մոդուլային շենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված 50 մլն դրամ գումարը կբաշխվի՝ ըստ ներքոնշյալ բնակավայրերի.

Մոդուլային կթահարմալիրներ

  • ՀՀ Արագածոտնի մարզի «Հացաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Գեղարքունիքի մարզի «Արփունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Լոռու մարզի «Բլագոդարնոյեի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Կոտայքի մարզի «Նուռնուսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Շիրակի մարզի «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  •  ՀՀ Վայոց ձորի մարզի «Գողթանիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Տավուշի մարզի «Գոշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Մոդուլային դպրոցներ

  • ՀՀ Արարատի մարզի «Նիզամիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Արմավիրի մարզի «Հայկաշենի Գ. Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Տավուշի մարզի «Նավուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Ցանկում ներառված դպրոցներն ընտրվել են՝ հաշվի առնելով տվյալ դպրոցի բնակավայրում միակը լինելու, մինչև 100 աշակերտ ունենալու սկզբունքը: Առաջնային պայման է եղել սեյսմակայունության խնդիրը. նախապատվությունը տրվել է այն դպրոցներին, որոնց շենքի հիմնանորոգումը կամ վերականգնումը տնտեսապես արդյունավետ չի համարվել: Մյուս կարևոր պայմանը մոդուլային շենքի տեղակայման համար համապատասխան հողատարածքի առկայությունն է:

Նախադպրոցական կրթության կազմակերպման խնդիր ունեցող բնակավայրերում որոշվել է կառուցել մոդուլային կրթահամալիրներ։ Որոշմամբ նախատեսվում է նաև 160 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ Տավուշի մարզի «Դովեղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկի համար:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականն իրականացնել 300 դպրոցի և 500 նախադպրոցական հաստատության հիմնանորոգում, վերանորոգում և կառուցում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:41
10 Նոյեմբերի 2022
Այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին. ԱՆ-ն հայտարարություն է տարածել
Այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին. ԱՆ-ն հայտարարություն է տարածել
21:33
10 Նոյեմբերի 2022
Հայտնի է այսօր հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի ինքնությունը
Հայտնի է այսօր հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի ինքնությունը
15:27
10 Նոյեմբերի 2022
Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
15:23
10 Նոյեմբերի 2022
Flyone Armenia–ն թռիչքներ կիրականացնի Երևան-Դուբայ- Երևան երթուղով
Flyone Armenia–ն թռիչքներ կիրականացնի Երևան-Դուբայ- Երևան երթուղով
13:32
10 Նոյեմբերի 2022
Հայաստանը պատրաստվում է առաջիկայում նոր առաջարկ ներկայացնել Ադրբեջանին. Փաշինյան
Փաշինյանն այսօր հայտնեց, որ Հայաստանը պատրաստվում է առաջիկայում նոր առաջարկ ներկայացնել Ադրբեջանին
13:26
10 Նոյեմբերի 2022
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է
12:33
10 Նոյեմբերի 2022
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ն ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության իրականացման լիցենզիա
Ֆինանսական ոլորտում ունենալով ավելի քան 28 տարվա փորձ՝ բանկ դառնալու նպատակով, կազմակերպությունը վերջին տարիների ընթացքում ակտիվորեն իրականացրել է լայնածավալ տրանսֆորմացիոն միջոցառումներ
11:47
10 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի անվտանգության համար. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի անվտանգության համար
19:51
09 Նոյեմբերի 2022
Հայաստանում նոր բանկ է գրանցվել
Հայաստանում նոր բանկ է գրանցվել
18:17
09 Նոյեմբերի 2022
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից երկուսում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից երկուսում
12:51
09 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
23:39
08 Նոյեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է