ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր և վաղը 10 վարչական շրջաններում գործարկվում են 20 նոր վերելակներ, իր Facebook-յան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա հիշեցրել է նաև ավելի վաղ տարածված այն տեղեկության մասին, որ ևս 100 վերելակ փորձնական ծրագրով կտեղադրվի 2020թ.-ին: Հաջորդիվ իրականացվելու է վերելակների փոխարինման հիմնական ծրագիրը` փոխառու միջոցներով: -0-