430.32
5.73
396.02
+3
Եղանակը Երևանում
Հայ

1մլն դոլարի թմրանյութի խոշոր խմբաքանակներ են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

12:47
14 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն օրերս, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է 4 հազար 166 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից պատրաստված 3 տուփ:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում տեղեկություններ էին ստացվել, որ հիշյալ առաքանին փորձել է ուղարկել ԻԻՀ քաղաքացի Հ.Ս.-ն: Տեղեկություններ էին նաև ձեռք բերվել, որ տվյալ քաղաքացու փաստացի բնակության վայրում` Երևան քաղաքում գործող հյուրանոցներից մեկի հյուրանոցային սենյակում, առկա են թմրամիջոցներ, որոնք վերջինս մտադրվել էր փոստային ծառայության միջոցով ուղարկել երրորդ երկիր:

Դատարանի որոշման համաձայն` Հ.Ս-ի փաստացի բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվեց մոտ 4 կգ ընդհանուր քաշով նույնանման «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ևս 3 տուփ: ԻԻՀ քաղաքացին, ով հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին, ձերբակալվել է։

Տեղեկություններ էին ձեռք բերվել առ այն, որ ԻԻՀ քաղաքացին հիշյալ դեպքից օրեր առաջ փոստային ծառայության միջոցով Ավստրիայի Հանրապետություն է ուղարկել նույնանման տուփեր: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի և օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում պարզվեց նաև Ավստրիայի Հանրապետություն ուղարկված առաքանու և դրա ստացողի տվյալները:

Տեղեկությունները համագործակցության շրջանակներում փոխանցվել են ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչություն (DEA): Դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աշխատակիցները Ավստրիայի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համատեղ հայտնաբերել են նշված առաքանին, որը պարունակել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից պատրաստված 3 տուփ՝ ընդհանուր 4 կգ քաշով: Առաքանին ստացող քաղաքացին, ով ևս հանդիսանում է ԻԻՀ քաղաքացի, ձերբակալվել է:

Հիշյալ դեպքով, ընդհանուր առմամբ, ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 10 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 1 միլիոն ԱՄՆ դոլարը:

Փաստի առթիվ, կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է ՊԵԿ քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։

Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:31
26 Հունվարի 2023
Շիրակը նոր մարզպետ ունի
Շիրակում նոր մարզպետ է նշանակվել
12:27
26 Հունվարի 2023
Զինվորական կացարանում հրդեհի գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
15 զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
11:57
26 Հունվարի 2023
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի
11:40
26 Հունվարի 2023
Փաշինյանը բացահայտել է Ադրբեջանի պլանը Արցախում էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Ադրբեջանի պլանը Արցախում էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ
10:14
26 Հունվարի 2023
Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ կա, հայտարարվել է քրեական հետապնդում
15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ կա
09:51
26 Հունվարի 2023
Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
15:44
25 Հունվարի 2023
ՀՀ–ում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել
Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել
12:17
25 Հունվարի 2023
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
21:58
24 Հունվարի 2023
Հայաստանի թունելներից մեկը ժամանակավորապես փակ է լինելու
Ուշադրություն. Հայաստանի թունելներից մեկը ժամանակավորապես փակ է լինելու
16:01
24 Հունվարի 2023
Հայաստանը դիմել է ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության դրսևորումների կապակցությամբ
Հայաստանը դիմել է ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության դրսևորումների կապակցությամբ
14:57
24 Հունվարի 2023
ԵՄ գերագույն ներկայացուցիչը նշել է, թե քանի հոգուց է բաղկացած լինելու ԵՄ մոնիտորինգային առաքելությունը Հայաստանում
Բորելը հայտնել է, թե քանի հոգուց է բաղկացած լինելու ԵՄ մոնիտորինգային առաքելությունը Հայաստանում