Զորամասերից մեկում մայորը կաշառքի դիմաց արձակուրդ է «դասավորել» զինծառայողների համար. հարուցվել է քրեական գործ

16.06.2018, 17:25
Զորամասերից մեկում մայորը կաշառքի դիմաց արձակուրդ է «դասավորել» զինծառայողների համար։
Զորամասերից մեկում մայորը կաշառքի դիմաց արձակուրդ է «դասավորել» զինծառայողների համար. հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում N զորամասում բացահայտվել են  չարաշահումների դեպքեր, հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը։

Մեղադրանք է առաջադրվել զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի նախկին օպերատիվ հերթապահին:

Загружается новость ... "Лево"

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի նախկին օպերատիվ հերթապահը` կոչումով մայոր, կաշառքի դիմաց օժանդակել է ժամկետային զինծառայողներին խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցնել զինվորական ծառայության պարտականությունները:

Մասնավորապես՝ մայորը 2017-2018թթ. ընթացքում գումարի դիմաց զինծառայողի հարազատի մահվան կամ հարսանիքի մասին վկայող մտացածին պատճառաբանություններով հեռախոսագրեր է հասցեագրել զորամասին, որոնք էլ հիմք են հանդիսացել զինծառայողներին կարճատև արձակուրդ տրամադրելուն՝ նրանց զինվորական ծառայության պարտականությունները խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցնելուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մայորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով (7 դրվագ):

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:–0–