575.63
6.66
485.52
+28
Եղանակը Երևանում
Հայ

Զորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված սկանդալային միջադեպի հետքերով. ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել

20:37
08 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունն այսօր պարզաբանում է ներկայացրել նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի կապակցությամբ։

Մի քանի մարդատար մեքենաներ հետապնդել են նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսը, ինչից հետո փողոցներից մեկի խաչմերուկում նրանց հաջողվել է կանգնեցնել այն։ Մարդատար մեքենաներից դուրս եկածները պահանջել են բացել ավտոբուսի դռները և սկսել են հարվածել դռներին։

Ինչից հետո գործողությունները տեղափոխվել են ավտոբուսի սրահ, որտեղ հնչել են հայհոյանքներ և դրանք դադարեցնելու կոչեր, քանի որ «նկարում են»։

Загружается новость ... "Лево"

«Այսօր ԶԼՄ-ներում տեսանյութ է տարածվել, թե ինչպես մի խումբ երիտասարդներ կանգնեցրել են զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը և քաշքշուկ սկսել։
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեսանյութի հրապարակումից հետո շտապել են մեղադրել ոստիկանությանը, թե ինչու ավտոբուսը չի ուղեկցվել ոստիկանական կարգախմբի կողմից», – նշվում է ոստիկանության պարզաբանման մեջ։

Գերատեսչությունից ընդգծել են, որ ՀՀ Կառավարության 29․10․2018 թ․ 1337-Ն որոշման համաձայն ՝ ոստիկանությունը զորակոչիկների խմբերին պետք է ուղեկցի Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը։ 

«Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը, այսինքն կարգի համաձայն՝ ոստիկանությունն այլևս չէր կարող շարունակել ուղեկցումը մինչև հավաքակայան։ Ավելացնենք նաև, որ միջադեպով ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, և տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ ոստիկանությունը ռազմական ոստիկանության գործընկերների հետ համագործակցում է միջադեպի մասնակիցների ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,– նշվում է ոստիկանության պարզաբանման մեջ։

Միաժամանակ միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Պաշտպանության նախարարությունը` նշելով, որ զինակոչիկներ տեղափոխող ավոտբուսի հետ կապված` հունվարի 8-ին արձանագրված միջադեպն անօրեն միջամտություն ու ոտնձգություն է:

«Նշված միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են միջոցներ իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևողական է լինելու միջադեպի` բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում», – նշվում է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:20
06 Օգոստոսի 2020
COVID-19–ից առողջացել է ևս 706 մարդ, 2 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
COVID-19–ից առողջացել է ևս 706 մարդ, 2 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
11:14
06 Օգոստոսի 2020
Վաղվանից երթևեկի փոփոխություն կկատարվի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին (ՍԽԵՄԱ)
Վաղվանից երթևեկի փոփոխություն կկատարվի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին. ՍԽԵՄԱ
10:55
06 Օգոստոսի 2020
233 նոր դեպք` 1 օրում. կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 39819–ի
233 նոր դեպք` 1 օրում. կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 39819–ի
08:00
06 Օգոստոսի 2020
Արտակարգ դրության երկարաձգման որոշումը, Բեյրութի հզոր պայթյունի պատճառը և հետևանքները․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
Արտակարգ դրության երկարաձգման որոշումը, Բեյրութի հզոր պայթյունի պատճառը և հետևանքները․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
20:27
05 Օգոստոսի 2020
Հայաստանը հատուկ չվերթով օգնություն կհասցնի Բեյրութին
Հայաստանը դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի, և այլ պարագաների տեսքով օգնություն կհասցնի Բեյրութին
19:00
05 Օգոստոսի 2020
7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթարային ջրանջատում է սպասվում Երևանի վարչական շրջաններից մեկում
18:40
05 Օգոստոսի 2020
Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել․ Ավինյան (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դրությունը Հայաստանում կրկին կերկագաձգվի. ՎԻԴԵՈ
17:45
05 Օգոստոսի 2020
Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Լիբանանում գտնվող հայ խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը
16:02
05 Օգոստոսի 2020
Պարզվել է Բեյրութի սարսափելի պայթյունի պատճառը, շուրջ 80 զոհ կա, որից 5-ը՝ հայ. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Պարզվել է Բեյրութի սարսափելի պայթյունի պատճառը, շուրջ 80 զոհ կա, որից 5-ը՝ հայ. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
15:21
05 Օգոստոսի 2020
8 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում
14:47
05 Օգոստոսի 2020
Աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը. ԶԼՄ
Լուրեր են շրջանառվում այն մասին, որ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը
13:29
05 Օգոստոսի 2020
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործով նախաքննությունն ավարտվել է
Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործով նախաքննությունն ավարտվել է