411.87
4.03
387.24
+14
Եղանակը Երևանում
Հայ

Զինված խմբի անդամներին զենքը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու համար ժամանակ է տրվում մինչև այսօր ժամը 17.00-ն. ԱԱԾ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

16:30
30 Հուլիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. 2016թ. հուլիսի 29-ին, ժամը 21-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից, մասնավորպես, գնդի եռահարկ շենքի տանիքի պատուհաններից, ինչպես նաև գնդի հսկիչ անցագրային կետից զինված խմբի անդամները տարբեր զինատեսակներից պարբերաբար կրակ են արձակել Սարի թաղի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների, նշված բնակավայրի տների, ինչպես նաև Խորենացի փողոցի արգելափակված հատվածը վերահսկող իրավապահ մարմինների ծառայողների ուղղությամբ, իսկ Խորենացի փողոցի բեռնատար ավտոմեքենաներով պատնեշի վրա նետել են ձայնալուսային նռնակներ, հաղորդում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։

«Բացի այդ, զինված խումբը գնդի տարածքում նռնակ է պայթեցրել, որից հետո փորձել է այրել իրենց կողմից գնդի հսկիչ անցագրային կետի մոտակայքում կայանած ավտոբուսը՝ դրա տակ այրվող առարկաներ նետելով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավապահների պատասխան համարժեք գործողություններով կրակի բոլոր օջախները լռեցվել են, իսկ զինված խմբի անդամների նախահարձակ բոլոր գործողությունները՝ խափանվել:

«Ըստ նախնական տվյալների՝ փոխհրաձգության հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել ինչպես Սարի թաղում ծառայություն իրականացնող ոստիկաններ, այնպես էլ զինված խմբի անդամներ: Ստեղծված պայմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի կողմից շարունակական ահաբեկչական գործողություններով իրավիճակի կտրուկ սրումը, իրավապահ մարմինների աշխատակիցների, ինչպես նաև արգելափակված գոտուց դուրս գտնվող անձանց, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության ուղղությամբ արձակված կրակահերթերն այլևս չեն կարող որևէ կերպ հանդուրժվել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նաև հայտնում է, որ հուլիսի 29-ի ուշ երեկոյան տեղի ունեցած իրադարձություններից հետո սպառվել են ահաբեկիչների հետ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հասնելու բոլոր ողջամիտ հնարավորությունները:

«ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և առկա պայմաններով արդարացված ուժի գործադրումը բացարձակապես անհրաժեշտ է քաղաքացիներին՝ նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր հաձակումից պաշտպանելու, իրավապահ մարմինների ծառայողների կյանքին և առողջությանը սպառնացող զինված հարձակումը հետ մղելու, նրանց զենքին տիրանալու փորձերը կանխելու, պատանդներին ու զավթված պետական պահպանության ենթակա օբյեկտներն ազատելու, ինչպես նաև զինված խմբի դիմադրությունը ճնշելու համար: Ուստի զինված խմբի անդամներին զենքը վայր դնելու և առանց դիմադրության իշխանություններին հանձնվելու համար ժամանակ է տրվում մինչև այսօր ժամը 17.00-ն: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի», – նշվում է ԱԱԾ–ն ու զգուշացնում, որ առանց թույլտվության արգելափակված գոտի մուտք գործելու յուրաքանչյուր փորձ գնահատվել և գնահատվելու է որպես ահաբեկչության հանցակցություն, այն կատարած բոլոր անձինք, անկախ իրենց կարգավիճակից, ենթարկվելու են քրեական պատասխանատվության, իսկ ոստիկանական արգելապատնեշները բռնությամբ ճեղքելու բոլոր փորձերը կասեցվելու են օրենքով նախատեսված բոլոր միջոցների օգտագործմամբ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
50
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
17:36
04 Օգոստոսի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը` "B+" –ից դարձնելով «BB-»
16:58
04 Օգոստոսի 2023
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ. բացահայտվել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեություն (ՎԻԴԵՈ)
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ ու կազմակերպել քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Եվրոպա. ՎԻԴԵՈ
15:36
04 Օգոստոսի 2023
Համարվում է վտանգավոր սննդամթերք. պանրի արտադրություն է կասեցվել
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
19:37
03 Օգոստոսի 2023
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում. ՍԽԵՄԱ
18:03
03 Օգոստոսի 2023
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխել փորձող բեռնատարների շարասյունը
14:42
03 Օգոստոսի 2023
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Մինչև ժամը 22։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
14:35
03 Օգոստոսի 2023
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը` պաշտպանության փոխնախարար
13:05
03 Օգոստոսի 2023
ՀՀ–ում նախատեսվում է արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքը
ՀՀ–ում նախատեսվում է  արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքը
12:59
03 Օգոստոսի 2023
Անհրաժեշտ է լսել ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը՝ ինչո՞ւ նրանք չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը Ղարաբաղ. Փաշինյան
Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը միմյանց՝ 86,600 և 29,800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը
16:03
02 Օգոստոսի 2023
Ջրատար է վթարվել. 24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում, այդ թվում՝ Կենտրոնում
Ջրատար է վթարվել. 24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում, այդ թվում՝ Կենտրոնում