553.88
6.68
479.18
+17
Եղանակը Երևանում
Հայ

Զենքն ու ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով Առաքել Մովսիսյանն ազատ է արձակվել. ԱԱԾ–ն մանրամասներ է ներկայացնում (ՎԻԴԵՈ)

20:49
22 Հունիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իրեն պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահում է զենք և ռազմամթերք, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։ 

Հանցավորության դեմ տարվող պայքարում իրավապահ մարմինների ակտիվությամբ պայմանավորված՝ Առաքել Մովսիսյանը նշված զենք ու ռազմամթերքը թաքցնելու նպատակով, իր վստահելի անձանց միջոցով, տեղափոխել և պահել է այլ վայրում: 

Загружается новость ... "Лево"

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը, փոխադրելը և պահելը:

Վերոհիշյալ քրեական գործի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 21-ին խուզարկություններ են իրականացվել Առաքել Մովսիսյանի տանը, ինչպես նաև զենք-ռազմամթերք տեղափոխելու և պահելու հնարավոր վայրերում: 

Խուզարկությամբ հայտնաբերվել է ենթադրաբար օրինական զենք և ռազմամթերք՝ գրանցման փաստաթղթերով: 

Առաքել Մովսիսյանը հունիսի 21-ին բերվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, որտեղ նրան են ներկայացվել զենքի ապօրինի շրջանառության իր ներգրավվածության վերաբերյալ անառարկելի տվյալներ: Ինչպես նաև պարզաբանվել են դրանք ինքնակամ հանձնելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվությունից ազատվելու հիմքերը, ինչից հետո՝ բացատրական աշխատանքների արդյունքում, վերջինս պատրաստակամություն է հայտնել՝ հանձնելու դեռևս Արցախյան ազատամարտի տարիներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահած զենքն ու ռազմամթերքը: 

Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Առաքել Մովսիսյանն Այգեկ գյուղի ամայի տարածքում գտնվող երկու տարբեր թաքստոցներից՝ հողածածկույթի տակից հանել ու կամովի հանձնել է զենքն ու ռազմամթերքը, մասնավորապես՝ «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, որից մեկը՝ փողատակային նռնականետով, «ՌՊԿ» տեսակի մեկ գնդացիր, «Բելկա» տեսակի 1 համակցված հրացան, 3 որսորդական հրացան, տարբեր տրամաչափի թվով 162 փամփուշտներ: 

Զենքն ու ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով Առաքել Մովսիսյանը ազատ է արձակվել: Կատարվում է նախաքննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերված զենքի օգտագործումն այլ հանցագործություններում ստուգելու ուղղությամբ: 

«ՀՀ ԱԱԾ-ն, ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով՝ զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Ազգային անվտանգության ծառայությունը վերահաստատում է, որ ապօրինի զենք-զինամթերքի դեմ պայքարը կրելու է շարունակական բնույթ և ըստ այդմ քաղաքացիներին կոչ ենք անում ապօրինի պահվող զինամթերքը հանձնել իրավապահ մարմիններին։

ԱԱԾ–ի տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:55
13 Հոկտեմբերի 2021
Հայաստանում COVID-19-ից ծննդկան է մահացել.նախարար
Հայաստանում COVID-19-ից ծննդկան է մահացել
22:43
13 Հոկտեմբերի 2021
ԱԱԾ. 700 քաղաքացի չի պատվաստվել, բայց ստացել է պատվաստումը հաստատող կեղծ փաստաթղթեր
Բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական դրամ կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են
22:22
13 Հոկտեմբերի 2021
Շուրջ 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Շուրջ 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
21:56
13 Հոկտեմբերի 2021
Փոխվել են աշխատակիցների նկատմամբ կիրառվող սահմանափակումները COVID-19–ի դեմ պատվաստման կապակցությամբ
Փոխվել են աշխատակիցների նկատմամբ կիրառվող սահմանափակումները COVID-19–ի դեմ պատվաստման կապակցությամբ
21:06
13 Հոկտեմբերի 2021
S&P գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն
14:32
13 Հոկտեմբերի 2021
ԱՆ փորձագետը նշեց, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշը
ԱՆ փորձագետը նշեց, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշը
11:58
13 Հոկտեմբերի 2021
Չինաստանից Երևան բերվող 211 նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի.քաղաքապետարանից պարզաբանում են
Չինաստանից Երևան բերվող 211 նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի.քաղաքապետարանից պարզաբանում են
11:53
13 Հոկտեմբերի 2021
24 ժամ ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում
Մի ամբողջ օր ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում
11:23
13 Հոկտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1217 նոր դեպք, 521 մարդ առողջացել է, 28 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1217 նոր դեպք, 521 մարդ առողջացել է, 28 մարդ մահացել է
10:38
13 Հոկտեմբերի 2021
Փաշինյանն արդյունավետ է գնահատել Պուտինի հետ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը գրառում է արել Պուտինի հետ հանդիպումից հետո
19:37
12 Հոկտեմբերի 2021
Ամերիաբանկն արժանացել է «Տարվա ամենահուսալի Բանկ» հեղինակավոր մրցանակին
Global Finance»  հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա ամենահուսալի Բանկը» Հայաստանում
16:07
12 Հոկտեմբերի 2021
Փաշինյանն ու Պուտինը կզրուցեն և կընթրեն (ՖՈՏՈ)
Փաշինյանն արդեն Մոսկվայում է, նախատեսված է զրույց և ընթրիք Պուտինի հետ.ՖՈՏՈ