Զարուհի Փոստանջյանը կարող է լինել «Սասնա Ծռեր» կուսակցության ցուցակի առաջին եռյակում
25.10.2018,
10:24
Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կարող է լինել «Սասնա Ծռեր» կուսակցության ցուցակի առաջին եռյակում:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կարող է լինել «Սասնա Ծռեր» կուսակցության ցուցակի առաջին եռյակում, հայտնում է «Ժամանակ» օրաթերթը։
Այս պահին քննարկվում է այն հարցը, թե այս կուսակցությունները ընտրությունների կգնան դաշինքո՞վ, թե ուղղակի «Երկիր Ծիրանիի» անդամները կլինեն «Սասնա Ծռերի» ցուցակում:
Վերջին տարբերակը ավելի նպատակահարմար է, քանի որ դաշինքների համար Ընտրական օրենսգիրքը ավելի բարձր անցողիկ շեմ է»,-գրում է թերթը:–0–