Ընտրություններն անցկացվել են ՀՀ սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին համահունչ. ԱՊՀ դիտորդական առաքելություն

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ՀՀ սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համահունչ, հայտարարեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին:
«Ընտրություններն անցկացվել են բազմակուսակցական հիմունքով, ազատ և թափանցիկ էին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովներն ապահովել են ազատ կամարտահայտություն» - ասաց Գումինսկին:
Ըստ նրա, դիտորդներնը ընտրախախտումներ են արձանագրել:
«Հայտնաբերվել են քարոզչական ընթացակարգի խախտում: Դիտորդներն արձանագրել են պաստառների վնասում և նրանց տեղադրումը չնախատեսված վայրերում: Քվեարկությունն անցկացվել է հանգիստ մթնոլորտում: Տեխնիկակն սարքերը, ընդհանուր առմամբ, աշխատել են անխափան», - ասաց Գումինսկին երկուշաբթի հրավիրված մամուլի ասուլիսին: Դիտորդներն իրենց զեկույցներում արձանագրել են ընտրությունների առանձին խախտումներ, որոնք, ըստ առաքելութան, չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Բոլոր 2010 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, խորհրդարան անցնում է երեք քաղաքական ուժ` «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
ԿԸՀ–ի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների համաձայն, առաջատարն է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դաշինքը, որի օգտին քվեարկել է ընտրողների 70,43%–ը (884 456 մարդ)։ ԲՀԿ–ն հավաքել է 8,27% (103 824 ընտրող), երրոդ տեղում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37% (80 024 ընտրող)։
Նախկին իշխող ՀՀԿ–ն չի կարողացել հաղթահարել անցողիկ 5%–անոց շեմը, նրա օգտին քվեարկել է ընտրողների 4,7%–ը (59 059 մարդ):
Ընտրողների ձայներն ընտրությունների մյուս մասնակիցների միջև բաշխվել են հետևյալ կերպ`ՀՅԴ`3,89% (48 811), «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` 1,82% (22 862), «Օրինաց երկիր» կուսակցություն` 0,99% (12 389), «Մենք» կուսակցությունների դաշինք` 2% (25 174), «Քրիստոնեա–ժողովրդավարական վերածնունդ» կուսակցություն` 0,51% (6 456), «Ազգային առաջընթաց» կուսակցություն` 0,33% (4122), «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցություն` 0,68% (8530)։–0–