414.13
4.77
387.04
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ընտանեկան բռնության մասին աղմկահարույց օրենքն ընդունվեց

14:52
13 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը  չորեքշաբթի նիստում  երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ուղղումները և լրացումները: Փոփոխությունների օգտին քվեարկել է 75 պատգամավոր, 12–ը` դեմ և 8 ձեռնպահ: 

Ինչպես փոփողությունները ներկայասնելիս նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, փոփողություններով նախատեսված է ընտանիքում բռնության կանխարգելման իրավակազմակերպչական սկզբունքների ապահովումը, ընտանեկան բռնության ենթարկվածների պաշտպանությունը, արդարադատության հասանելիությունը, ինչպես նաև այդ մարդկանց անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական աջակցության տրամադրումը:

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, նախատեսվում է նաև կրճատել ընտանեկան բռնության գաղտնիության մակարդակը, կարգավորել պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների համագործակցությունը ընտանեկան բռնության կանխարգելման հարցում, ինչպես նաև պարզաբանել դրանց գործառույթները: Օրենսդրական փոփոխություններով լուծվող հիմնական խնդիրը ընտանեկան բռնության կանխարգելման պարզաբանումն ու կարգավորումն է։

Նա նշեց, որ փաթեթը չի նախատեսում նոր հիմքեր ծնողական իրավունքներից զրկելու կամ սահմանափակեու համար, ինչպես նաև հիմքեր, որոնք կարող են խախտել ընտանեկան ավանդական արժեքները:

Ըստ օրինագծի, ընտանեկան բռնության վտանգի դեպքում մարդու անվտանգության ապահովման համար կներդրվեն անհետաձգելի միջամտության ինսիտուտներ։

Մասնավորապես, ըստ ուղղումների, ընտանեկան բռնության առաջին դեպքում նախատեսվում է զգուշացում, եթե արարքում չկա հանցակազմ և եթե ընտանեկան բռնության ենթարկվածի կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում:

Ինչպես նշեց փոխնախարարը, եթե ընտանիքում նկատվում է բռնության շարունակության միտում, որը կարող է սպառնալ զոհի կյանքին կամ առողջությանը, ապա ոստիկանությունը կարող է որոշում կայացնել անմիջական միջամտության մասին, որը կկիրառվի միայն ծայրահեղ դեպքում, երբ անհրաժեշտ է ընդունել անհետաձգելի որոշում մարդու կյանքը ու առողջությունը պաշտպանելու համար:

Որպես անվտանգության երրորդ երաշխիք, նրա խոսքով, նախատեսվում է պաշտոնական որոշման ընդունում, որը կկայացվի  դատական կարգով և միայն տուժողի դիմումի հիման վրա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա