Երևանյան շուկաներից մեկում 125կգ ոչ պիտանի միս է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

27.02.2018, 12:51
125 կգ կասկածելի թարմությամբ միսն ուղարկվել է գազանանոց։
Երևանյան շուկաներից մեկում 125կգ ոչ պիտանի միս է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում և սպանդանոցային մորթի պարտադիր նորմի նեդրմանը զուգահեռ՝ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Ծառայության տեսուչները վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, հերթական շրջայցն են կատարել Խորենացու մսի տաղավարների տարածք՝ նպատակով ունենալով հսկել թե ստացված մսի ծագումը, և թե մսի տեղափոխման պայմանները:

Ծառայության մասնագետները ստուգել են ստացվող մսեղիքի ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Այն բոլոր դեպերում, երբ միսը կասկածելի են համարել, կատարել են նմուշառում և ուղարկել անասնաբուժասանիտարական փորձաքննության՝ մինչ այդ կասեցնելով վաճառքը:

Փորձաքննության վերցված նմուշներում, լաբորատոր հետազոտությամբ, սուր վարակիչ հիվանդություններ չեն հայտնաբերվել:

«Տեսուչների հայտնաբերած 125 կգ կասկածելի թարմությամբ միսը, որը չի ունեցել ուղեկցող փաստաթղթեր, ուղարկվել է գազանանոց», – նշվում է հաղորդագրության մեջ։

Загружается новость ... "Право"

Օրեր առաջ, անասնահամաճարակային մշտադիտարկման շրջանակում ծառայությունը կանխել էր առանց ուղեկցող փաստաթղթերի մսի իրացման փորձը:

Թեև սահմանված ժամանակացույցով մսի տեղափոխումը սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով դեռևս պարտադիր պայման չէ, սակայն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ծանուցումների ու խորհրդատվության միջոցով տնտեսավարողներին հորդորում է օր առաջ միսը տեղափոխել սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին համապատասխան:

Հիշեցնենք՝ կառավարության սահմանած ժամանակացույցով սպանդանոցային մորթը ողջ հանրապետությունում պարտադիր կդառնա հուլիսի 1-ից, և միս տեղափոխող փոխադրամիջոցների անձնագրավորումն ու համապատասխանեցումը՝ այդ ժամկետին համահունչ:

«Շրջայցեր կլինեն նաև մսի վաճառքի այլ շուկաներում», – նշում են ծառայությունից։–0–