Երևանում բազմահարկ շենք է փլուզվել (ՎԻԴԵՈ)
24.09.2024,
16:39
Կադրեր՝ Երևանում բազմահարկ շենքի փլուզումից. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր համացանցում կադրեր են հայտնվել Երևանում բազմահարկ շենքի փլուզումից։
Ամենայն հավանականությամբ` այս շենքը Պարույր Սևակի փողոցում սեպտեմբերի 11-ին պայթեցված շենքի «երկվորյակն» է, որն առաջացրել էր տեղի բնակիչների զայրույթը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Երևանում քանդվել էր Պարույր Սևակ 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքը։ Քանդման աշխատանքներն իրականացվել են խախտումներով՝ առաջացնելով բնակիչների դժգոհությունը։
Հարակից շենքերի բնակիչները հայտնել էին, որ պայթեցնելուց առաջ ոչ մեկին չեն զգուշացրել, փողոցում մարդիկ են եղել անցնելիս։
Փորձում ենք կապվել քաղաքապետարանի հետ պարզաբանում ստանալու համար։