ՎՏԲ-Հայաստան Բանկը հյուրընկալել է ուսանողներ Գյումրիից

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկ են այցելել Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի 2-3 կուրսերի ուսանողներ և դասախոսներ: Այցելության նպատակը՝ ուսանողության ցանկությունն էր ծանոթանալ ժամանակակից HR- ի գործունեությանը:
Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, HR թիմի աշխատակիցները` գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանի, տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Բուրաստան Մովսիսյանի ու անձնակազմի կառավարման վարչության պետ Աստղիկ Սարգսյանի գլխավորությամբ, շփվեցին ուսանողների հետ և կիսվեցին իրենց փորձով ու գիտելիքներով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի HR թիմի աշխատակիցները հյուրերին ներկայացրեցին իրենց ոլորտի ժամանակակից միտումները, իրականացրեցին գործնական վարժություններ, սովորեցրեցին կազմել ճիշտ ռեզյումե ու ներկայանալ ապագա գործատուին: Միջոցառման մասնակիցները մտածողություն զարգացնող խաղեր խաղացին, քննարկեցին թեմաներ՝ նպատակասլաց լինելու և բարձրագույն նպատակներին հասնելու վերաբերյալ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմը միշտ պատրաստ է աջակցել երիտասարդ ու խոստումնալից մասնագետներին և ուրախ է տեսնել նրանց Բանկի աշխատակիցների շրջանում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–