ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել կուտակային հաշիվներ մինչև 9.5% տոկոսադրույքով

01.11.2019, 15:26
Կուտակային հաշիվը հնարավորություն է տալիս հաճախորդին ցանկացած պահի և առանց որևէ սահմանափակման ելքագրել և համալրել գումարներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել կուտակային հաշիվներ մինչև 9.5% տոկոսադրույքով

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են պահպանել և, ամենակարևորը, կրկնապատկել իրենց խնայողությունները ՀՀ դրամով, առաջարկում է օգտվել կուտակային հաշվի ծառայությունից՝ տարեկան 1.5% - 9,5% տոկոսադրույքով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Կուտակային հաշիվը հնարավորություն է տալիս հաճախորդին ցանկացած պահի և առանց որևէ սահմանափակման ելքագրել և համալրել գումարներ:

Այս հաշիվն իրենից ներկայացնում է դրամապանակ` գործողության անսահմանափակ ժամկետով՝ համատեղելով ավանդի անվտանգությունն ու բանկային հաշվի ճկունությունը: Կուտակային հաշվի եկամտաբերությունը կազմում է տարեկան 1.51% - 9.92%՝ 9.5% տոկոսադրույքի պարագայում:

«Ի տարբերություն ժամկետային ավանդի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում Կուտակային հաշիվ բացելով՝ հաճախորդը հնարավորություն կստանա գումարներ ելքագրել կամ համալրել իր Կուտակային հաշիվը ցանկացած ժամանակ, անսահմանափակ քանակությամբ` չկորցնելով արդեն իսկ հաշվեգրված տոկոսները: Կուտակային հաշիվ կարելի է բացել ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերում, այլ նաև հեռահար եղանակով՝ Վիդեո Բանկ ծառայության միջոցով: Կուտակային հաշվի համալրումը ևս հարմար է և դյուրին՝ հանրապետության շուրջ 4,000 վճարային տերմինալների, Մոբայլ/Ինտերնետ Բանկ համակարգերի, ինչպես նաև Վիդեո Բանկ ծառայության միջոցով»,- նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Կուտակային հաշվի հիմնական պայմաններն են`

1. կուտակային հաշվի բացումը՝ անվճար,

2. ամսական սպասարկում` անվճար, եթե տվյալ օրացուցային ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր Կուտակային հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը 10.000 ՀՀ դրամ և ավել է: Հակառակ դեպքում կիրառվում է ամսական սպասարկման միջնորդավճար` 390 ՀՀ դրամի չափով

3. հաշվի ելքագրում ու համալրում՝ առանց սահմանափակումների,

4. մուտքագրման նվազագույն և առավելագույն գումարի սահմանափակման բացակայություն,

5. տոկոսների վճարում `ամսական կապիտալացմամբ,

6. Յուրաքանչյուր ամսվա տոկոսները հաշվարկվում են վերջին երեք ամիսների ընթացքում (ներառյալ ընթացիկ ամիսը) Կուտակային հաշվին առկա դրամական միջոցների նվազագույն մնացորդի նկատմամբ և կապիտալացվում են հաշվի փաստացի մնացորդին:

«Ծառայությունից առավել հարմարավետ օգտվելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ավտոմատ կերպով համալրել իրենց Կուտակային հաշիվները՝ Պարբերական վճարման հանձնարարական ծառայության միջոցով: Բացելով Կուտակային հաշիվ, հաճախորդին առաջարկվում է միաժամանակ ձևակերպել նաև Պարբերական վճարման հանձնարարական, այդպիսով հանձնարարելով Բանկին որոշակի պարբերականությամբ (ամսական, եռամսյակային և այլն) ավտոմատ կերպով համալրել Կուտակային հաշիվը հաճախորդի այլ հաշիվների մուտքերից (աշխատավարձ, վարձավճարներ և այլ)», - նշում են բանկից:

Որքան մեծ է Կուտակային հաշվի մնացորդը և որքան երկար է գումարը պահպանվում հաշվին, այնքան բարձր է տոկոսադրույքը: Կուտակային հաշվի տարեկան տոկոսադրույքը կազմում է 1,5% - 9,5% ՀՀ դրամով՝ կախված ժամկետից և գումարի չափից:

Կուտակային հաշիվ բացելու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում` www.vtb.am կամ Բանկի կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–