Վթարային ջրանջատում. Գյումրիում 12 ժամ ջուր չի լինի

15.11.2017, 12:04
Գյումրիում նախատեսված է  12–ժամյա ջրանջատում։
Վթարային ջրանջատում. Գյումրիում 12 ժամ ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գյումրիում նախատեսված է  12–ժամյա ջրանջատում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` նոյեմբերի 15-ին ժամը 12.00-24.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Վ․ Սարգսյան, Շիրակացի, Խրիմյան Հայրիկ, Գ․ Նժդեհ, Տիգրան  Մեծ, Գորկի, Տերյան փողոցների, Երևանյան խճուղու, Անտառավան, Նորավան տարածքների,  Երկաթ Գծի ավանի, Օդանավակայանի տարածքի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։–0–