Ոստիկանությունը շղթայել է ՀՀ ԿԸՀ–ի շենքը

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը շղթայել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը, որին մոտեցել են բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր ձգտում են տապալել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։
Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, շենքի մոտ իրավապահ մարմինների ուժեր են բերվել։
Նախօրեին երեկոյան «Նոր Հայաստան» ճակատը հանրահավաքների շարք սկսեց` դեկտեմբերի 6–ին նախատեսված սահմանադրական բարեփոխումները տապալելու, իսկ հետագայում իշխանափոխության հասնելու նպատակով։ Ակցիայի ընթացքում գրանցվել են քաշքշուկներ ոստիկանների և ցուցարարների միջև, իսկ կեսգիշերին մոտ ընդդիմադիրներն Ազատության հրապարակում պաստառներից կառուցեցին ինքնատիպ վրաններ և հայտարարեցին անժամկետ նստացույց անցկացնելու մասին։
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6–ին։ Բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։–0–