Ոստիկանությունը բերման է ենթարկում ակտիվիստների Երևանի տարբեր շրջաններում

20.04.2018, 12:31
Իրավապահ մարմիններն Երևանի տարբեր վարչական շրջաններում բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին:
Ոստիկանությունը բերման է ենթարկում ակտիվիստների Երևանի տարբեր շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Իրավապահ մարմիններն Երևանի տարբեր վարչական շրջաններում բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին:

Գործողությունները տեղի են ունենում, մասնավորապես, Ազատության և Կոմիտասի պողոտաներում:

Երևան-Աբովյան ավտոճանապարհին` Պտղնի գյուղի մոտ, որտեղ առավոտվանից բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացնում, ոստիկանությունը բերման է ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին, ով նախօրեին հոսպիտալացվել էր վնասվածքներով, որոնք ստացել էր ցուցարարների կողմից Երևանի կենտրոնում կառավարական երրորդ մասնաշենքի արգելափակման ժամանակ:

Ըստ նախնական տեղեկությունների, բերման է ենթարկվել յոթ մարդ, այդ թվում` երկու կին:

Երթևեկը Կոմիտասի պողոտայում արգելափակված չէ, մեքենաները մշտապես ազդանշաններ են տալիս:-0-