Ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք են ձերբակալվել խոշտանգում կատարելու կասկածանքով

19.10.2018, 20:43
Ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք են ձերբակալվել խոշտանգում կատարելու կասկածանքով:
Ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք են ձերբակալվել խոշտանգում կատարելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները: 

Վերջիններս կասկածվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: 

«Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Նախաքննությունը շարունակվում է», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։–0–