Ոստիկանական ուժեր են կուտակվում Երևանի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այս պահին Երևանի կենտրոնում ընթացող հանրահավաքի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակը։
Հանրահավաքի կազմակերպիչ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կոչից հետո ցուցարարներն Ազատության հրապարակից երթով քայլեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Այս պահին արդեն կաթվածահար է եղել Մաշտոցի պողոտա–Բաղրամյան խաչմերուկի երթևեկը։ Մինչ այդ ոստիկանական ուժեր են կուտակվում Դեմիրճյան փողոցում։
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ցուցարարներին փակել Ֆրանսիայի հրապարակի բոլոր մուտքերը։
Մարտի 31-ից «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը սկսել էր բողոքի ակցիա Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում հնարավոր նշանակման դեմ: Փաշինյանը սկսել էր երթը Գյումրուց ու մինչև ապրիլի 13-ն անցավ Սպիտակ, Դիլիջան, Սևան ու Հրազդան քաղաքներով` կոչ անելով քաղաքացիներին ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին: Ապրիլի 13–ի երեկոյանից Փաշինյանն իր կողմնակիցների հետ սկսեց շուրջօրյա հանրահավաք Ազատության հրապարակում։–0–