Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինը հայտնաբերվել է

03.11.2016, 11:15
Որպես անհետ կորած որոնվող 34–ամյա Մարգարիտա Մաթևոսյանը հայտնաբերվել է:
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինը հայտնաբերվել է
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Որպես անհետ կորած որոնվող 34–ամյա Մարգարիտա Մաթևոսյանը հայտնաբերվել է, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նախօրեին ոստիկանությունը հաղորդում էր տարածել, որ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1982 թ. ծնված Մարգարիտա Մաթևոսյանը, որը նոյեմբերի 1-ին, ժամը 21.30-ին դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

 - рис.1

Ոստիկանության հաղորդմամբ, Մաթևոսյանը վերադարձել է տուն:

«Ժամը 23-ին նա ոստիկաններին բացատրություն է տվել, որ նոյեմբերի 1-ի ժամը 21.30-ից մինչև նոյեմբերի 2-ի ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում շրջել է Երևան քաղաքի փողոցներով», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։ –0–