429.48
4.37
402.51
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ո՞ր դեպքում կարելի է պատգամավորին ձերբակալել և ենթարկել քրեական պատասխանատվության

17:21
22 Ապրիլի 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդեց ԱԺ 3 պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալման մասին ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի (քրեական հետապնդում պատգամավորի նկատմամբ) պահանջների պահպանմամբ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը պարզաբանում է` ինչպես և ինչ հիմունքներով կարելի է ձերբակալել և քրեական գործ հարուցել պատգամավորի նկատմամբ, ով ունի անձեռնմխելիություն։

ՀՀ Սահմանադրության համաձայն, պատգամավորն իր լիազորությունների ընթացքում և ժամկետի ավարտից հետո չի կարող ենթարկվել հետապնդման և պատասխանատվության պատգամավորական գործունեության շրջանակում արտահայտած կարծիքի կամ քվեարկության համար։

Նույն հոդվածով նախատեսվում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ–ի համաձայնությամբ։

Սակայն, ըստ Սահմանադրության, պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից առանց ԱԺ–ի համաձայնության, բացառությամբ այն դեպքի, երբ նրան բռնել են հանցագործություն կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։

Այս դեպքում ազատությունից զրկումը չի կարող տևել ավելի քան 72 ժամ։ Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անմիջապես իրազեկում են ԱԺ խոսնակին։

Քանի որ ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը, Գլխավոր դատախազության հաղորդմամբ, օրենքով սահմանված կարգով անհապաղ իրազեկվել է ԱԺ պատգամավորների ձերբակալման մասին, ուժի մեջ է մտնում ԱԺ կանոնակարգի դրույթը, մասնավորապես, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցման կամ նրան ազատությունից զրկելու մասին համաձայնություն տալու կարգը (108–րդ հոդված)։

ԱԺ կանոնակարգի համաձայն, գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացնում Ազգային ժողովի նախագահին պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցման կամ նրան ազատազրկելու համաձայնության վերաբերյալ, ով անհապաղ իրազեկում է այդ մասին միջնորդությունում նշված պատգամավորին, իսկ անհնարին լինելու դեպքում` հանդես է գալիս հայտարարությամբ։

Միջնորդությանը կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցման կամ նրան ազատազրկելու համաձայնության վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծը։

Գլխավոր դատախազի միջնորդությունը դիտարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում։ Ընդ որում, ելույթի իրավունք ունեն ինքը` Գլխավոր դատախազւ և միջնորդությունում նշված պատգամավորը, որոնց հարցեր են տրվելու, ինչից հետո անցկացվում են դատական կողմերի վիճաբանությունները, և կողմերին եզրափակիչ խոսքի իրավունք է տրվում։

Եթե հարցի դիտարկման սկզբում միջնորդության մեջ նշված պատգամավորը բացակայում է ԱԺ նիստից ոչ հարգելի պատճառով, հարցը դիտարկվում է առանց նրա մասնակցության։

Ազգային ժողովի որոշումը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը համաձայնություն տալու կամ նրան ազատազրկելու վերաբերյալ ընդունվում է գաղտնի քվեարկությամբ։ Միաժամանակ Հայաստանի Ազգային ժողովի նախագահն անհապաղ ստորագրում և հրապարակում է խորհրդարանի որոշումը։

Ապրիլի 13–ին «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացնում է շուրջօրյա հանրահավաքներ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 16–ից հանրահավաքները վերածվեցին քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և իրավապահների միջև, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային մայրուղիների, ինչպես նաև պետական հաստատությունների շենքերի արգելափակմամբ։ Ապրիլի 17–ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մասին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
08 Նոյեմբերի 2023
Փոփոխություններ են կատարվել սովորողների ուսհաստատություններ ընդունման և տեղափոխման կարգում
Փոփոխություններ են կատարվել սովորողների ուսհաստատություններ ընդունման և տեղափոխման կարգում
16:07
08 Նոյեմբերի 2023
Բրոքերային հաշվի բացում ու գրանցում օնլայն. MyInvest-ի նոր հնարավորությունները
Հաշվի բացումից հետո հաճախորդները կարող են 24/7 ռեժիմով առցանց կատարել արժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին
15:40
08 Նոյեմբերի 2023
ARARAT թանգարանն առաջադրվել է World Travel Awards մրցանակին
ARARAT թանգարանը կրկին առաջադրվել է միջազգային հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխության՝ աշխարհի լավագույն «Brandy Distillery Tour» անվանակարգում
15:00
08 Նոյեմբերի 2023
ՌԴ–ում հայկական ապրանքներով փոխարինում են Եվրոպայից նախկինում եկող ապրանքները․ ՔՊ–ական պատգամավորը՝ Լարսի նշանակության մասին
ՌԴ–ում հայկական ապրանքներով փոխարինում են Եվրոպայից նախկինում եկող ապրանքները․ ՔՊ–ական պատգամավորը՝ Լարսի նշանակության մասին
14:19
08 Նոյեմբերի 2023
Հայաստանը Հնդկաստանից հակադրոնային համակարգ է գնում․ Eurasian Times
Պայմանագրի արժեքը կազմում է 41,5 միլիոն ԱՄՆ դոլար
10:15
08 Նոյեմբերի 2023
Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է ավելի քան 2 մլն զբոսաշրջիկ
2023 թվականի հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները գերազանցել են բոլոր սպասելիքները
16:04
07 Նոյեմբերի 2023
Armenia Airways–ը գործարկում է Երևան–Ստավրոպոլ չվերթեր
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ
10:38
07 Նոյեմբերի 2023
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
10:18
07 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
19:37
06 Նոյեմբերի 2023
68 մլն 242 հազար դրամ՝ Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
68 մլն 242 հազար դրամ կհատկացվի Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
16:09
06 Նոյեմբերի 2023
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել