628.49
6.83
528.1
+8
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր Visa Signature պրեմիում դասի քարտ

18:57
03 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր պրեմիում դասի հաճախորդներին է առաջարկում «Պրիվիլեգիա» փաթեթը՝ Visa Signature տեսակի քարտով, որն իր մեջ ներառում է բանկային ծառայությունների լայն ընտրանի և մի շարք արտոնություններ՝ ինչպես քարտապանի, այնպես էլ նրա ընտանիքի անդամների համար, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:   

Visa Signature քարտի հիման վրա տրամադրվող «Պրիվիլեգիա» փաթեթը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք, ելնելով իրենց զբաղվածությունից, ակնկալում են պրոֆեսիոնալ և անհատական սպասարկում:

Հաշվի առնելով պրեմիում դասի իր հաճախորդների պահանջներն ու ցանկությունները՝ Բանկն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

· անվճար Visa Signature պրեմիում քարտ,

·  2 անվճար Visa Platinum քարտեր՝ հաճախորդի ընտանիքի անդամների համար,

·  ՎՏԲ-Հայաստան Բանկի, ՀՀ և արտասահմանում այլ բանկերի բանկոմատներից սեփական միջոցների անվճար կանխիկացման հնարավորություն՝ տվյալ ծառայության համար տարեկան 50,000 ՀՀ դրամ սակագնի կիրառմամբ,

· ավանդների ձևակերպում՝ գործող տոկոսադրույքից 0.2%-ով բարձր տոկոսադրույքով,

· վարկային քարտ՝ մինչև 55 օր մարման արտոնյալ ժամանակահատվածով,

· վարկավորման արտոնյալ պայմաններ և գործընթաց,

·  50% զեղչ Բանկի անհատական պահատուփերում թանկարժեք իրեր պահելու համար:

«Պրիվիլեգիա» փաթեթը ներառում է անհատական մենեջերի ծառայություն, որը փաթեթի սեփականատիրոջը և նրա րնտանիքի անդամներին ապահովում է արագ և հարմարավետ սպասարկում՝ Բանկի բոլոր ծառայությունների հասանելիությամբ՝ երաշխավորելով հարմարավետ, բարձրակարգ սպասարկում և անհատական մոտեցում:

Պրեմիում փաթեթի հիմքում Visa Signature քարտն է՝ հետևյալ հնարավորություններով.

·  ճանապարհորդական ապահովագրություն՝ 750,000 ԱՄՆ դոլար փոխհատուցման սահմանաչափով՝ տարվա 365 օրվա ընթացքում ամբողջ աշխարհով ճանապարհորդելիս: Ապահովագրական պոլիսը փոխհատուցում է բժշկական հաշիվները, դժբախտ պատահարները, չվերթի հետաձգումը կամ չեղարկումը, ուղեբեռի կորուստը և այլն: Ապահովագրությունը ծածկում է նաև հաճախորդի հետ ճանապարհորդող ամուսնու/կնոջ և երեխաների (մինչև 5 անձ) ծախսերը: Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել +442087628373 հեռախոսահամարով կամ [email protected] փոստով,

· «Մուտք Lounge Key գոտիներ» ծառայություն. 100-ից ավել երկրների և 300-ից ավել քաղաքների՝ 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ տարվա ընթացքում 4 անվճար մուտքի հնարավորություն: VIP գոտիներ մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել Visa Signature/Visa Platinum քարտը,

·  զեղչային լավագույն ծրագրեր. զեղչերի ամբողջական ցանկը և մանրամասն տեղեկատվությունը՝  հետևյալ կայքում,

·         «Visa Luxury Hotels Collection» ծառայություն. հյուրանոցներում արտոնություններ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է հյուրանոց ամրագրել հետևյալ կայքում և վճարել կացության համար Visa Signature քարտով,

·         հաճախորդների աջակցության համընդհանուր ծառայություն․ քարտի կորստի դեպքում վերջինիս վերաթողարկման հրատապ ծառայություն և կանխիկ դրամական միջոցների տրամադրում,

·         միջազգային բժշկական և տեղեկատվական օգնության ցուցաբերում,

·         «Կոնսյերժ» ծառայություն 24/7՝ ճամփորդությունների պլանավորում, տոմսերի և ռեստորանում սեղանի ամրագրում, նվերների ընտրություն և առաքում ամենապահանջկոտ հաճախորդների համար` +995706070309 հեռախոսահամարով և [email protected] էլ. հասցեով:

·         գնումների պաշտպանություն. ծրագիրն ավտոմատ կերպով տարածվում է Visa Signature քարտով ամբողջությամբ վճարված գնումների վրա, սկսում է գործել քարտի տրամադման պահից և չի պահանջում որևէ փաստաթղթի ստորագրում:

Հաճախորդների հարմարավետության նպատակով՝ փաթեթի սպասարկման միջնորդավճարը կարող է սահմանվել իրենց իսկ ընտրությամբ մի քանի տարբերակներով՝ տարեկան՝ 200 հազ. ՀՀ դրամի չափով, կիսամյակային՝ 100 հազ. ՀՀ դրամ, եռամսյակային՝ 60 հազ. ՀՀ դրամ և ամսական՝ 20 հազ. ՀՀ դրամ:

Բանկում 15 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ավանդ ձևակերպած հաճախորդներին (այդ թվում ընտանիքի անդամներին) փաթեթը տրամադրվում է անվճար:   

Visa Signature քարտի հիմքով «Պրիվիլեգիա» փաթեթը կարելի է ձևակերպել Բանկի «Պրիվիլեգիա» մասնաճյուղում՝ Մոսկովյան 35, 71/1 հասցեով: Բանկի ժամանակակից և ընդարձակ մասնաճյուղը տրամադրում է արտոնյալ պայմաններով բանկային ծառայությունների լայն տեսականի:

«Պրիվիլեգիա» մասնաճյուղն առաջարկում է նաև ներդրումային և բրոքերային ծառայություններ՝ ռուսական և արտասահմանյան արժեթղթերի շուկայում բրոքերային գործարքներ կնքելու համար՝ Quik առցանց առևտրային համակարգի և «ВТБ Мои инвестиции» բջջային հավելվածի միջոցով: Բանկի ներդրումների և բրոքերային ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով:

Պրեմիում դասի հաճախորդների տրամադրության տակ են՝

-      պահատուփեր՝ նախատեսված թանկարժեք իրերի պահատվության համար,

-      հարմարավետ սրահներ՝ նախատեսված գործնական հանդիպումներ անցկացնելու կամ պարզապես մեկ գավաթ սուրճի շուրջ հանգստանալու համար:

-      ավտոմեքենայի համար հսկվող փակ կայանատեղի:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի կայքում՝ հետևյալ հղմամբ կամ զանգահարելով «Պրիվիլեգիա» մասնաճյուղ՝ +374 (10) 606090 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:29
12 Ապրիլի 2021
Ովքե՞ր են ներկա եղել Ծառուկյանի որդու հարսանիքին և ինչու՞ է Փաշինյանը բարկացրել Մուրադովին. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ովքե՞ր են ներկա եղել Ծառուկյանի որդու հարսանիքին և ինչու՞ է Փաշինյանը բարկացրել Մուրադովին. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
20:12
12 Ապրիլի 2021
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
15:10
12 Ապրիլի 2021
Վաղվանից կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստման պրոցեսը. նախարարը պարզաբանել է`ով կպատվաստվի AstraZeneca–ով, ով` «Սպուտնիկ V»-ով
Վաղվանից կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստման պրոցեսը. նախարարը պարզաբանել է`ով կպատվաստվի AstraZeneca–ով, ով` «Սպուտնիկ V»-ով
12:56
12 Ապրիլի 2021
Մենք գալիս ենք հաղթելու, իշխանություն վերցնելու և Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար. Միքայել Մելքումյան (ՎԻԴԵՈ)
Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ–ն գալիս է հաղթելու, իշխանություն վերցնելու և Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար.ՎԻԴԵՈ
11:03
12 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 510 նոր դեպք, 873 մարդ առողջացել է, 18 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 510 նոր դեպք, 873 մարդ առողջացել է, 18 մարդ մահացել է
10:36
12 Ապրիլի 2021
Օրենքն առերևույթ հակասում է Սահմանադրությանը. ՀՀ նախագահը դատական օրենսգրքի փոփոխությունների հարցով կդիմի ՍԴ
Օրենքն առերևույթ հակասում է Սահմանադրությանը. ՀՀ նախագահը դատական օրենսգրքի փոփոխությունների հարցով կդիմի ՍԴ
18:12
11 Ապրիլի 2021
Մահացել է ՀՀ ԱԳ նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանը
Մահացել է ՀՀ ԱԳ նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանը
12:52
11 Ապրիլի 2021
Եվրոպական խորհրդարանն ապրիլի 12–ին կքննարկի Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցը
Եվրոպական խորհրդարանը վաղը կքննարկի Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցը
12:05
11 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 650 նոր դեպք, առողջացել է 783 մարդ, մահացել է 15 մարդ. ԱՆ
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 650 նոր դեպք, առողջացել է 783 մարդ, մահացել է 15 մարդ
11:09
10 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1009 նոր դեպք, 1020 մարդ առողջացել է, 23 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1009 նոր դեպք, 1020  մարդ առողջացել է, 23 մարդ մահացել է
23:24
09 Ապրիլի 2021
Կրակոցներ Երևանում, դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր
Կրակոցներ Երևանում, դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր
23:13
09 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքներով
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել  է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով