ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Visa քարտապաններին օգտվել Menu.am ծառայության անվճար առաքումից

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը առաջարկում են 11.04.2020-ից մինչև 31.10.2020թթ. ակտիվ օգտվել Menu.am առաքման ծառայությունից, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:
Պատվերի դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով հաճախորդը կստանա առաքման գումարի ամբողջական ետ վերադարձ 24 ժամվա ընթացքում Menu.am հաշվին: Գումարը կվերադարձվի բոնուսի տեսքով հաճախորդի Menu.am հավելվածի հաշվին, որը հաճախորդը կկարողանա օգտագործել հետագա պատվերների ընթացքում: Բոնուս ստանալու համար պատվերի դաշտում պետք է նշել #VisaMenu պրոմո ծածկագիրը:
Հաճախորդները, ովքեր կկատարեն առավելագույն թվով պատվերներ, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով կպարգևատրվեն բոնուսներով` 100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով և կօգտագործեն բոնուսը հավելվածի շրջանակներում:
Մանրամասն տեղեկություններ ակցիայի վերաբերյալ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքից, կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:-0-