Վերջապես, զովանում է. ջերմաստիճանը կնվազի

09.08.2018, 10:52
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
Վերջապես, զովանում է. ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում։ 

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, օգոստոսի 9-10-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների զգալի մասում, օգոստոսի 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-ին կնվազի 2-3, օգոստոսի 11-ին` ևս 3-5 աստիճանով:

Երևանում հինգշաբթի և ուրբաթ ցերեկային ժամերին սպասվում է +32...+34, իսկ հետագա երեք օրերին կանխատեսվում է ջերմաստիճանի նվազում` մինչև +30...+32։

Միաժամանակ, օգոստոսի  9-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օգոստոսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:–0–