ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վերի Լարսի անցակետում ավարտվել է հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումը: Այդ մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը հայտնել է Facebook-յան իր էջում:
Загружается новость ... "Лево"
Օգոստոսի 21-ից հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարները կանգնած էին Վերին Լարսի անցակետում: Բեռնատարներին նշանակել էին մաքսային զննում, սակայն Վերին Լարսի մաքսակետի այն տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման ապահոված չէ շուտ փչացող ապրանքների պահպանման համար անհրաժեշտ պայմաններով և առաջին հերթին՝ շուտ փչացող ապրանքների (մրգերի, բանջարեղենների, պարենային ապրանքների) պահպանման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով:
«Տեղեկացնում ենք, որ 26.08 գիշերվա դրությամբ Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է, բեռնատարները դուրս են եկել մաքսակետից», - նշվում է այսօր տարածած հաղորդագրությունում:-0-