Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

05.02.2016, 18:05
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է:  
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է:  

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:-0-