Վարչապետն արձագանքել է. ապրիլյան պատերազմի մասնակիցների զեղչերը չեն չեղարկվել. գող-ավազակները պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն (ՎԻԴԵՈ)

06.06.2019, 14:37
Կրթության և գիտության նախարարը չի չեղարկել ապրիլյան պատերազմի մասնակիցների և հերթապահություն իրականացրածների ուսման վարձի 20 տոկոս զեղչը:
Վարչապետն արձագանքել է. ապրիլյան պատերազմի մասնակիցների զեղչերը չեն չեղարկվել. գող-ավազակները պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Կրթության և գիտության նախարարը չի չեղարկել ապրիլյան պատերազմի մասնակիցների և հերթապահություն իրականացրածների ուսման վարձի 20 տոկոս զեղչը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին:

«Գործընթացը տեղի է ունեցել մարտին, երբ մենք բոլոր դիմումները հավաքագրել ենք և փոխանցումները կատարված են: Եթե անգամ շատ ցանկանայինք, չէինք կարող չեղարկել: Ըստ հրապարակումների՝ քաոսային իրավիճակ է բուհերում և համատարած թույլ չեն տալիս, որ ապրիլյան պատերազմի մասնակիցները և հերթապահություն իրականացրածները մասնակցեն քննությունների»,-ասաց նախարարը:

Загружается новость ... "Лево"

Փաշինյանն այս առնչությամբ լրացրեց Հարությունյանին՝ ասելով, որ մարդիկ կան, որ ուզում են երկրում քաոսային իրավիճակ ստեղծել, չեն կարողանում, որոշում են, որ սոցիալական ցանցերում, մամուլում գրեն, որ քաոսային վիճակ է, ներքաղաքական լարված, պայթյունավտանգ վիճակ է․

«Դրանք նույն շղթայի տարբեր օղակներն են: Ո՞նց կարող է ընդհանրապես նման բան լինել: Դա նույն թեզն է, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների վարձերը չեն տալիս, պատերազմի մասնակիցներին չեն հարգում, հողերը ծախեցին, տվին, ծախած ա, առած ա: Այդ նույն մարդիկ են, նույն շրջանակները: Սա արդեն իսկապես ազգային անվտանգության խնդիր է, պարո՛ն Վանեցյան», - հայտարարեց Փաշինյանը:

Ըստ նրա, ստացվում է, որ մարդիկ կոնկրետ հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի դեմ: Այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի է:

«Հասկացանք, 1, 2, 3, 4, այսինքն, այդ գող-ավազակները պետք է երկրում իրենց լավ զգա՞ն: Դրանք պետք է մայթերի տակով, «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր է եւ լրջորեն զբաղվե՛ք այս հարցով»,-ասաց Փաշինյանը:

Արայիկ Հարությունյանը նկատեց, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների համար նույնիսկ երկրորդ փուլ են արել, և որոնք չէին հասցրել մասնակցել, դիմել, նրանց ընդառաջել են, որ նրանք ևս դիմեն:-0-