ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում շնորհավորել է Հայ Հեղափոխական Դաշնակցության նորանշանակ նախարարներին, հայտնում է
«ԱՌԿԱ» գործակալությունը:
«Ինչպես բոլորին հայտնի է, մենք ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ քննարկումներ ենք անցկացրել, որոշում է ընդունվել կնքել քաղաքական համաձայնության համաձայնագիր: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար է նշանակվել Լևոն Մկրտչայնը, ՀՀ էկոնոմիկայի նախարար` Արծվիկ Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար` Դավիթ Լոքյանը: Շնորհավորում եմ և ցանկանում հաջողություններ»,-ասաց նա:
Դրանից բացի, նրա խոսքով, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար:
«Երիցյանին ևս շնորհավորում եմ»,-ասաց Աբրահամյանը: -0-