412.18
4.03
387.5
+15
Եղանակը Երևանում
Հայ

Վարչապետ. ՀՀ կառավարության ծրագիրը թույլ կտա քաղաքացիներին ապրել արդար միջավայրում և հավատով վաղվա օրվա նկատմամբ

15:56
06 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ավարտին կոչ արեց կառավարության անդամներին աշխատել խիզախ և վճռական։

Հինգշաբթի տեղի ունեցավ կառավարության առաջին նիստը` ամբողջովին նոր կազմով։ Նիստի մեկնարկից առաջ կառավարության անդամներին դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ներկայացրեց իր ակնկալիքները նոր կառավարության աշխատանքից։

Վարչապետ Կարեն Կարապետյանը թիմի անունից շնորհակալություն հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանին վստահության ու պարտավորեցնող խոսքերի համար և հավաստիացրեց, որ կառավարությունն իր ամենօրյա աշխատանքով ազդակ է հաղորդելու ՀՀ քաղաքացուն՝ նրա սպասումներն ու ակնկալիքները բավարարելու ուղղությամբ:

Նախագահ. նոր կառավարությունը կդառնա Հայաստանի բարեփոխումների լոկոմոտիվը>>

«Մոտ օրերս ներկայացվելիք կառավարության ծրագրում նշվելու են այն քայլերն ու միջոցառումները, որոնք ուղղված են ՀՀ քաղաքացու անվտանգ և ապահով զգալու, արդար միջավայրում ապրելու, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենալու հնարավորության ապահովմանը», – նշեց վարչապետը։

Կարեն Կարապետյանը հավաստիացրեց, որ կառավարությունն իր գործունեության ամբողջ ընթացքում աշխատելու է հասարակության հետ առավելագույն հետադարձ կապով և պարբերաբար բացատրելու է, թե ի՞նչ աշխատանք է իրականացնում, ի՞նչ նպատակով, որից հետո լսելու է հասարակության ակնկալիքներն ու խորհուրդները:

Նիստի ավարտից հետո վարչապետը բոլորին մաղթեց բարձր տրամադրություն և հաջող օր։

«Նախագահն իր ուղերձում ներկայացրեց սեփական ակնկալիքները, սպասումները, ինչպես նաև նախանշեց մեր առաքելությունը։ Այդ պատճառով ցանկանում եմ, որպեսզի բոլորս աշխատենք խիզախ և վճռական, որպեսզի այս ամենն ի կատար ածվի», – ասաց Կարապետյանը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:07
25 Սեպտեմբերի 2023
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին
09:39
25 Սեպտեմբերի 2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
12:37
29 Օգոստոսի 2023
ARARAT-ն արժանացել է «Just Drinks Excellence Awards» հեղինակավոր մրցանակի
Միջազգային հայտնի «Just Drinks Excellence Awards» ալկոհոլային խմիչքների մրցույթը ամփոփեց 2023 թվականի արդյունքները՝ ARARAT-ին երկու պատվավոր մրցանակ շնորհելով
17:36
04 Օգոստոսի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը` "B+" –ից դարձնելով «BB-»
16:58
04 Օգոստոսի 2023
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ. բացահայտվել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեություն (ՎԻԴԵՈ)
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ ու կազմակերպել քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Եվրոպա. ՎԻԴԵՈ
15:36
04 Օգոստոսի 2023
Համարվում է վտանգավոր սննդամթերք. պանրի արտադրություն է կասեցվել
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել