Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը շատ է զարմացրել վարչապետին. մամուլի խոսնակ

19.09.2019, 16:28
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը շատ է զարմացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը շատ է զարմացրել վարչապետին. մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը շատ է զարմացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 16-ին հրաժարական է տվել, նշելով, որ «նման որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը»։

«Այդ օրը վարչապետը` զգույշ ընտրելով բառերը, խոսել է իր և իր ենթակայի միջև ստեղծված իրավիճակի մասին: Նա ակնարկեց, որ գոյություն ունի երկկողմանի համաձայնություն: Դրանից հետո տարածված հայտարարությունն անսպասելի էր ինչպես վարչապետի, այնպես էլ նրա գործընկերների համար», - ասաց Կարապետյանը:

Загружается новость ... "Лево"

Միաժամանակ մամուլի խոսնակը զարմանք է հայտնել, որ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հրաժարականը անակնկալ դարձավ հասարակության համար:

«ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հրաժարականները` անցած փուլ է, Հայաստանում ավելի կարևոր հարցեր կան, կան նոր պաշտոնյաներ», - ասաց Կարապետյանը:

Ինչ վերաբերում է հնարավոր նոր պաշտոնանկություններին, Կարապետյանը նշեց, որ եթե բոլոր պաշտոնյաները մնան իրենց տեղերում` կասկած չի կարող լինել, որ «նրանք բոլորը վայելում են վարչապետի վստահությունը»:-0-