ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վաղը` հոկտեմբերի 14–ին, կսահմանափակվի Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը։
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 14-ին «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների ծրագրով պայմանավորված` ժամը 8:00 - 24:00 - ն սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցում՝ Ազատամարտիկների - Էրեբունի փողոցների խաչմերուկից մինչև Էրեբունի հրապարակն ընկած հատվածում:
Загружается новость ... "Лево"
Դադարեցվելու է նաև երթևեկությունը նշված ճանապարհահատվածին հարակից բակային ելքերից:
Ժամը 09:00 -22:00 –ն դադարեցվելու է երթևեկությունը Թամանյան փողոցում, ինչպես նաև Իսահակյան փողոցի, Թամանյան փողոցի երթևեկելի մասերի միջև ընկած հատվածում: Ժամը 15:00 - 19:00 -ն դադարեցվելու է երթևեկությունը Այվազովսկու - Խ. Դաշտենցի փողոցների խաչմերուկից դեպի Էրեբունի հրապարակի ուղղությամբ: Ժամը 14:30 -18:00 –ն դադարեցվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում: Ժամը 14:00 -15:30 –ն դադարեցվելու է երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան և Արամի փողոցների միջև ընկած հատվածում: Հեծանվավազքի և վազքարշավի անցկացմամբ պայմանավորված` ժամը 17:00-ից 19:00-ն ընկած միջակայքի որոշակի ժամերի դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի, Իտալիայի, Ամիրյան փողոցներում, Մ.Մաշտոցի պողոտայում: Ժամը 11:30 -14:00 դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի փողոցում: Ելնելով փողոցների փակ լինելու հանգամանքից` հոկտեմբերի 14-ին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։–0–