Ուշադրություն վարորդներին. Երևանի կենտրոնական փողոցների երթևեկը կդադարեցվի դեկտեմբերի 18–21–ը

18.12.2018, 18:30
Ուշադրություն վարորդներին. Երևանի կենտրոնական փողոցների երթևեկը կդադարեցվի դեկտեմբերի 18–21–ը:
Ուշադրություն վարորդներին. Երևանի կենտրոնական փողոցների երթևեկը կդադարեցվի դեկտեմբերի 18–21–ը

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված` դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ միջոցառման ավարտը, կարգելվի երթևեկությունը Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, և Հանրապետության հրապարակի շատրվանների ու քարե գորգի միջև ընկած հատվածում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության հետ կապված` դեկտեմբերի 21-ից, ժամը 18.30-ից մինչև միջոցառման ավարտը կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, փակ կլինեն Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյան հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Մելիք-Ադամյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–