Ուրախ լուր. Երևանում եռյակ է ծնվել (ՖՈՏՈ)
22.01.2018,
11:00
Երևանում եռյակ է ծնվել։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանում եռյակ է ծնվել։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, հունվարի 12-ի առավոտյան ժամը 5:00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել եռյակ` 2 տղա, 1 աղջիկ։
Երջանիկ ծնողները Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Թաթուլ գյուղից են`20-ամյա Հռիփսիմե Մայիլյանը և 25-ամյա Կամո Անտոնյանը:
Կայքի հաղորդմամբ, ընտանիքը սոցիալապես անապահով է, երեխաների մայրը և հայրը աշխատանք չունեն, իսկ Կամոյի մայրն էլ 1-ին կարգի հաշմանդամ է:
Երեխաներն ընտանիքի առաջին երեխաներն են։ Փոքրիկների մոր խոսքով` նրանք դեռ անուններ չեն որոշել։–0–