437.67
4.35
404.35
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ու՞ր գնալ Ամանորին երեխաների հետ և ոչ միայն

15:22
13 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Շուտով ամանորյա արձակուրդներն են, ինչպես նաև նախատոնական և տոնական օրերը։ Հենց այդ ժամանակ շատ ծնողների մոտ հարց է ծագում. ու՞ր տանել երեխային` Ձմեռ պապիկի և Ձյուն անուշի հետ հեքիաթային ու կախարդական աշխարհն ընկղմվելու համար։

Բացօթյա տոն

Новый год, Ереван, Каскад

Երևանի քաղաքապետարանն այս տարի ավանդույթի համաձայն պատրաստել է ամանորյա տարբեր միջոցառումներ, այդ թվում` երեխաների համար: Մասնավորապես, դեկտեմբերի 8-ին Երևանում բացվել է «Կարապի լիճ» սահադաշտի հերթական սեզոնը, իսկ դեկտեմբերի 10-ից գործում է Արաբկիր համայնքի «Ձմեռային այգին», ինչպես նաև Հյուսիսային պողոտայում բացվել է Ամանորի ու Սուրբծննդյան տոնավաճառը:

Հիմնական տոնական միջոցառումները Երևանում կսկսվեն դեկտեմբերի 19-ին ժամը 19:30 Հանրապտության Հրապարակում, որտեղ նույն օրը կվառվեն գլխավոր տոնածառի ու քաղաքի տոնական լույսերը: Իսկ արդեն դեկտեմբերի 31-ին ժամը 22:00–ից մինչև հունվարի 1-ի գիշերվա ժամը մեկը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին, որոնք կորոշեն դիմավորել Ամանորը Հանրապետության Հրապարակում, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տոնական համերգային ծրագրի: Այստեղ ուղիղ կեսգիշերին վառ և գունեղ հրավառությամբ կնշանավորվի Նոր տարվա մեկնարկը: Իսկ հունվարի 1-ից կմեկնարկի «Շնորհավորում ենք 2018 թվականը» ծրագիրը, որի շրջանակում Հանրապետության Հրապարակում կկազմակերպվի դիսկոտեկ-դիմակահանդես:

Այս տարի Ամանորյա տոնական ծրագիրը կհամալրվի նոր ու յուրօրինակ միջոցառումներով: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ Ամանորի առաջին մի քանի օրն անցնում էին բավականին պասիվ, այս տարի երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հունվարի 1-ից 3-ը սպասվում են անակնկալներ: Հետաքրքիր ծրագիր է պատրաստված մեծահասակների ու երեխաների համար Ազատության հրապարակում: Հունվարի 2-ին այստեղ կցուցադրվի «Հեքիաթային Երևան» մանկական ներկայացումը, իսկ հունվարի 3-ին Երևանի բոլոր 12 վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում կանցկացվեն երկու ժամ տևողությամբ տոնական համերգներ: Դեկտեմբերի 20-ից քաղաքային պաշտոնական զբոսաշրջային «Երևան Սիթի տուր» ծրագրի շրջանակում Հանրապետյուն Հրապարակից կգործի տոնական երթուղի: Տոնական միջոցառումները կավարտվեն հունվարի 13-ին 19:00-ին Ազատության հրապարակում նախատեսված «Իմ հին ու Նոր տարին» համերգով:

Սուրբ ծնունդը մայրաքաղաքում

Новый год, Рождественская ярмарка

Սուրբ ծնունդին` հունվարի 6-ին, Ազատության հրապարակում կկազմակերպվի տոնական միջոցառում, որը կսկվի հոգևորականների օրհնությամբ: Քաղաքապտարանը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ միասին երևանցիներին ու մայրաքաղաքի հուրերին կներկայացնի «Սուրբ ծնունդը Երևանում» համերգային ծրագիրը։

Նոր թանգարանային տարի

 Новый год, Ереван, елка, салют

Նոր տարվա նորարարությունն այն է, որ հունվարի 2-ից կաշխատեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր թանգարանները, դրանցից մի քանիսում նախատեսված են ամանորյա ծրագրեր, մասնավորապես` երեխաների համար: Այս ակցիային միացել են նաև Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող որոշ թանգարաններ, որոնք սովորաբար չեն աշխատում տոնական օրերին։ Մասնավորապես, հունվարի 2–7–ը ժամը 11–17–ը այցելուների համար բաց կլինի Երևանի պատմության թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Ռուսական արվեստի թանգարանը, Չարենցի և Սարյան տուն–թանգարանները, ինչպես նաև Քոչարի, Թումանյանի, Փարաջանովի թանգարանները։ 

«Սառցե քաղաք» և Ձմեռ պապերի մրցավազք

 Новый год в Ереване, новогодний Ереван

«Սառցե քաղաքը», որտեղ կտեղադրվեն Ձմեռ Պապի տնակը, սառցե շինություններ, կառուսելներ և այլ զվարճանքներ, կգործեն Ազատության հրապարակում դեկտեմբերի 19–ից մինչև հունվարի 13–ը։ Բոլոր ցանկացողները կկարողանան այցելել «Սառցե քաղաք», լուսանկարվել և պարզապես նստել կառուսել։ Ուրախ ու տոնական միջոցառումների սիրահարներին կհետաքրքրի նաև Ձմեռ պապերի ամանորյա մրցավազքը, որը կանցկացվի դեկտեմբերի 24–ին։ Ձմեռ պապերի մրցավազքի երթուղին կանցնի Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով և կավարտվի կրկին Հանրապետության Հրապարակում, որտեղ կհրապարակվեն հաղթողների անունները։

Ինչ են առաջարկում թատրոնները

Новый год, ярмарка, магазин

Երևանի բոլոր թատրոններում, մշակութային կենտրոններում և համերգասրահում նախատեսված տոնական ներկայացումները ցուցադրվում են դեկտեմբերի 20–30–ը, ինչպես նաև հունվարի 3–13–ը։

Ամանորյա տոներին Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հանդիսատեսին կառաջարկի «Մարդուկ–ջարդուկի մասին հեքիաթը» երաժշտական պիեսը։ 

Երևանում գտնվող «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնը հրավիրում է «Ջեք ճնճղուկի ամանորյա արկածները» ներկայացմանը Հայաստանի վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի բեմադրությամբ, ինչպես նաև ժամանցային ծրագիր Ամանորյա տոնածառի մոտ և համեղ հյուրասիրություններ։

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը երեխաների համար կպատրաստի «Արի միասին պարզենք, թե ով է գողացել նվերները» երաժշտական կատակերգությունը։

Պատանի հանդիսատեսի թատրոնը երեխաների համար պատրաստել է «Հենզելն ու Գրետելը» երաժշտական ներկայացումը։

Երևանի Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը կներկայացի «Ջրահարսը» հեքիաթը։

Մհեր Մկրտչյանի թատրոնը կուրախացնի երեխաներին «Երկարագուլպա Պեպպին նշում է Ամանորը»  ներկայացմամբ։

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը կներկայացնի «Եդեմական ծաղիկը» բեմադրությունը։

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսին կներկայացնի «Սառցե սիրտը» բեմադրությունը։

Իսկ Երգի պետական թատրոնում կներկայացվի «Հրաշք գույներ» մանկական մյուզիքլը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ