Թունդ ձմեռ է գալիս․ օդի ջերմաստիճանը կնվազի
23.12.2018,
15:20
Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե երբ Հայաստանում ձմեռ կսկսվի։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե երբ Հայաստանում ձմեռ կսկսվի։
«Ժողովուրդ 27-ից հետո թունդ ձմեռ է գալիս», - գրել է նա Facebook-ի իր էջում։
Հայհիդրոմետծառայությունը հայտնում է, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ին ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-27-ը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։
Առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։ Կիրակի մայրաքաղաքում կանխատեսվում է +5...+7, սակայն հետագա չորս օրերին օդի ջերմաստիճանը կնվազի և չորեքշաբթի ու հինգշաբթի կհասնի +1...+3–ի։-0-

