525.36
7.42
476.73
+15
Եղանակը Երևանում
Հայ

ԹՈՒՄՈ ամառային ճամբարն այս տարի ևս անմոռանալի ու տեխնո օրեր է պարգևում երեխաներին

16:17
04 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնի ամառային ճամբարը 2018թ․ ամռանը ութ անմոռանալի շաբաթներ է պարգևելու ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից ժամանած երեխաներին, նշվում է ընկերության կողմից տարացված հաղորդագրությունում։

Յուրաքանչյուր երեխա մեկշաբաթյա ծրագրի շրջանակներում իր ընտրությամբ մասնակցում է ԹՈՒՄՈ կենտրոնի անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, լուսանկարչության, ռոբոտաշինության, խաղերի նախագծման դասընթացներին և ավարտին ներկայացում սեփական ուժերով ստեղծած նախագիծը։

Բացի տեխնոլոգիական կրթությունից խմբակից երեխաների հետ այցելություններ են կազմակերպվում հայաստանյան մշակութային ու տեսարժան վայրեր, թանգարաններ, անց են կացվում ակտիվ սպորտային միջոցառումներ, քվեստներ ու խաղեր։

«Այս տարի «Ռոստելեկոմ» Հայաստանը հովանավորեց հունիսի 18-23 Տավուշի մարզի Կայան և Այգեհովիտ գյուղերից երկու երեխաների մասնակցությունը այս գունագեղ ամառային տեխնո ճամբարին և հնարավորություն տվեց երեխաներին ոչ միայն հագեցած օրեր անցկացնելու հասակակիցների ընկերակցությամբ, այլ նաև ապագայի համար կարևոր հմտություններ ու գիտելիքներ ձեռքբերելու հնարավորություն», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

«Մասնավորապես, երեխաները մասնակցեցին լուսանկարչության, ֆիլմերի և կայքերի ստեղծման դասընթացներին։ Ավարտին ներկայացրեցին սեփական նախագծերը, ինչը այս տարիքի երեխաների համար աննկարագրելի ձեռքբերում է և նրանց ապագա զարգացման համար մեծ դերակատարում ունի։ Կայքի նախագծումն ու գործարկումը, ինչպես նշում են երեխաները, հնարավորություն տվեց իրենց հասկանալու, թե ինչպես են աշխատում մյուս կայքերը և ինչպես է հարկավոր դրանք նախագծել, որպեսզի շատ այցելուներ ունենան ու գրավիչ լինեն», – հայտնում են ընկերությունից։

«Ռոստելեկոմ»-ը ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնի հետ արդեն երրորդ տարին է համագործակցում է այս ուղղությամբ և հնարավորություն տալիս նաև հեռավոր ու սահմանամերձ գյուղերի երեխաներին մասնակցություն ունենալու ամառային ճամբարին։

ԹՈՒՄՈ ամառային ճամբարի ընթացքում երեխաները ստանում են հիմնավոր գիտելիքներ, որոնք հետագայում իրենք կարող են զարգացնել սեփական նախասիրություններով և օգտագործել իրենց կրթության ընթացքում։ Այստեղ երեխաները ոչ միայն ընկղմվում են զուտ տեխնոլոգիական լուծումների մեջ, այլ նաև ազատություն են ստանում հետազոտությունների համար՝ միևնույն ժամանակ ակտիվ շփում ապահովելով մշակույթի, սպորտի, խաղերի, ինչպես նաև հասակակիցների և տարբեր ոլորտների մասնագետների հետ:

Ամառը երեխաների համար հանդիսանում է ակտիվ հանգստի և հետազոտությունների շրջան, և մասնակցությունն ու տպավորությունները նմանօրինակ ծրագրերից անգնահատելի են նրանց համար:

«Ռոստելեկոմի» և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությունը շարունակական բնույթ է կրում՝ ի նպաստ տեխնոլոգիապես կրթված և բազմակողմանի զարգացած երիտասարդության», – նշում են ընկերությունից:

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև վաճառակետեր:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:27
13 Հոկտեմբերի 2019
Հրաշքները շարունակվում են. Սուրենյանը` Հայաստանի եղանակի մասին
Եղանակային առումով Հայաստանում հրաշալի շաբաթ է սպասվում:
15:29
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
11:45
12 Հոկտեմբերի 2019
Կառավարությունում քննարկվել է տրանսպորտի ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը. փոխվարչապետ
Կառավարությունում քննարկվել է Երևանի հասարակական տրանսպորտային ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը:
10:30
12 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)։
19:05
11 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն Երևանի օրեր. ԾՐԱԳԻՐ
Արամ MP3, «Գաթա բենդ». Վանաձորում առաջին անգամ կանցկացվեն Երևանի օրեր։
15:56
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը ծխելու դեմ վճռական պայքար է սկսում
Հայաստանը սկսում է պասիվ և ակտիվ ծխելու դեմ օրենսդրական պայքար։
12:12
11 Հոկտեմբերի 2019
Երևանում երիտասարդի սպանությունը բացահայտվել է. ոստիկանություն
Բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը։
10:48
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը մեկ օրով անձրևային գոտում կհայտնվի
Հայհիդրոմետկենտրոնաը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
11 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
19:20
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի ներխուժումը Սիրիա արթնացնում է Հայոց Ցեղասպանության մասին հուշերը. Գարեգին Բ
Նշվում է, որ Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց Ցեղասպանության մասին հուշերը
18:05
10 Հոկտեմբերի 2019
Սիրիայից հայերի տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա. ԱԳՆ
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական օպերացիա սկսելու մասին
17:42
10 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց հերթական մասնաճյուղ Արարատի մարզում: