Բախվել են «Toyota Camry»-ն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր

02.12.2024, 16:48
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
Բախվել են «Toyota Camry»-ն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Toyota Camry» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, և ըստ նախնական տեղեկությունների՝ 6 հոգի հոսպիտալացվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ժամանել են 2 մարտական հաշվարկով:  

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ են գործել նաև «Վաղարշապատ» բժշակական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։