Տուրիզմի վարչությունը կդառնա կոմիտե
01.10.2016,
11:40
ՀՀ նորանշանակ վարչապետը որոշել է Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնել տուրիզմի վարչությունը՝ այն դարձնելով կոմիտե և կոնկրետ խնդիրներ դնելով:

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նորանշանակ վարչապետը որոշել է Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնել տուրիզմի վարչությունը՝ այն դարձնելով կոմիտե և կոնկրետ խնդիրներ դնելով, գրում է «Հրապարակ» թերթը
Թերթի տեղեկություններով` տուրիզմի կոմիտեի ղեկավարի պաշտոնում Կարապետյանը տեսնում է իր «մարդուն», այլ ոչ թե 2005-ից վարչության պետ Մեխակ Ապրեսյանին:
«Նա հազիվ վարչության պետ է ձգում, ուր մնաց կոմիտե ղեկավարի։ Դա կարևորագույն ենթակառուցվածք է, որտեղ պետք է ավելի պրոֆեսիոնալ, ուժեղ մասնագետ նշանակել, և այդպես էլ կանի վարչապետը»,- ասել է թերթի աղբյուրը: –0–