Թմրանյութ` հացի մեջ. «Արթիկ» ՔԿՀ–ում փորձել են դեղահաբեր փոխանցել դատապարտյալին (ՖՈՏՈ)
21.03.2018,
13:41
«Արթիկ» ՔԿՀ–ում փորձել են դեղահաբեր փոխանցել դատապարտյալին։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Արթիկ» ՔԿՀ–ում փորձել են դեղահաբեր փոխանցել դատապարտյալին։
Загружается новость ... "Лево"
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հաղորդմամբ, մարտի 19-ին ժամը 16:45-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ի անվամբ քաղաքացի Լ. Ա.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերվել են 5 հատ «B-8» դաջվածքով սպիտակ գույնի դեղահաբեր:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:-0-